Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին անհրաժեշտ է ներկայացնել համապատասխանության գնահատման փաստաթուղթ


 

Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին անհրաժեշտ է ներկայացնել համապատասխանության գնահատման փաստաթուղթ

  • 23-06-2026 14:11:29   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին անհրաժեշտ է ներկայացնել համապատասխանության գնահատման փաստաթուղթ
 
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2026 թվականի ապրիլի 2-ի թիվ 926-Լ հրամանի համաձայն՝ 2026 թվականի հուլիսի 1-ից երրորդ երկրներից ներմուծվող և «Ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող որոշ ապրանքների համար մաքսային մարմիններին անհրաժեշտ է ներկայացնել նաև համապատասխանության գնահատման փաստաթուղթ։
 
Պահանջը վերաբերում է տեխնիկական կանոնակարգերի շրջանակում ներմուծվող հետևյալ ապրանքներին․
 
օծանելիքակոսմետիկական արտադրանք (ՄՄ ՏԿ 009/2011),
մրգերից և բանջարեղենից ստացված հյութամթերք (ՄՄ ՏԿ 023/2011),
հատուկ նշանակության սննդամթերքի որոշ տեսակներ, այդ թվում՝ դիետիկ բուժիչ և դիետիկ կանխարգելիչ սնունդ (ՄՄ ՏԿ 027/2012),
ծխախոտային արտադրանք (ՄՄ ՏԿ 035/2014),
փաթեթավորված խմելու ջուր, այդ թվում՝ բնական հանքային ջուր (ՄՄ ՏԿ 044/2017)։
 
Նշենք, որ վերոնշյալ տեխնիկական կանոնակարգերը նոր չեն և արդեն գործում են ԵԱՏՄ տարածքում, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունում։ Փոփոխությունը վերաբերում է այն հանգամանքին, որ 2026 թվականի հուլիսի 1-ից նշված ապրանքների ներմուծման ժամանակ համապատասխանության գնահատման փաստաթուղթը պետք է ներկայացվի նաև մաքսային մարմնին։
 
ՊԵԿ-ը հորդորում է ներմուծողներին` նախապես ճշտել իրենց ապրանքների նկատմամբ կիրառվող պահանջները, ժամանակին ձեռք բերել անհրաժեշտ համապատասխանության գնահատման փաստաթղթերը և մաքսային հայտարարագիր ներկայացնելիս դրանք կցել հայտարարագրին։
 
ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
 
Փորձագիտական լաբորատորիաների, սերտիֆիկացման և համապատասխանության գնահատման հավատարմագրված մարմինների վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է Հավատարմագրման ազգային մարմնի պաշտոնական կայքում՝ armnab.am։
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

 

 

Կարդացել են 144 անգամ

```