Ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Փաշինյանը և Միշուստինը. վարչապետը մանրամասներ է հայտնել
Նոյյան Տապան
AM RU EN WA FR

Ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Փաշինյանը և Միշուստինը. վարչապետը մանրամասներ է հայտնել

09-07-2026 13:18 Հայաստան Քաղաքականություն
Ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Փաշինյանը և Միշուստինը. վարչապետը մանրամասներ է հայտնել
 
Հայկական ժամանակ. «ՌԴ կառավարության ղեկավարի հետ ունեցել ենք բաց, անկեղծ, բարեկամական քննարկում»:
 
Այս մասին Կառավարության նիստից հետո՝ ճեպազրույցի ժամանակ, ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով օրերս ՌԴ կատարած այցին և այդ շրջանակում ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպմանը:
 
«Ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ: Այդ պայմանավորվածությունների մանրամասները չեմ կիսի այս պահին՝ սպասելով, որ դրանք իրականություն դառնան, որպեսզի դուք բոլորդ տեսնեք»,- ասել է նա:
 
Հիշեցնենք՝ Եկատերինբուրգում տեղի էր ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հանդիպումը:
 
Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ ընտրություններից հետո կարևոր է քննարկել հարաբերությունների օրակարգն ու լուծումներ գտնել առկա խնդիրների վերաբերյալ՝ վերահաստատելով Հայաստանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Ռուսաստանի հետ։ Միշուստինն էլ ընդգծել է երկկողմ տնտեսական, ներդրումային, մշակութային և միջտարածաշրջանային կապերի խորացման կարևորությունը։
 
 
Նոյյան տապան   |   Քաղաքականություն

 

 

Կարդացել են 22 անգամ