Ամեն ինչ վարչապետի խղճին է, ու՞ր է իրենց ժողովրդավարությունը, 1 շաբաթ է չենք աշխատում, մարդիկ վարկերի տակ են. բողոքի ակցիա՝ «Նոյ» գործարանի դիմաց
Նոյյան Տապան
AM RU EN WA FR

Ամեն ինչ վարչապետի խղճին է, ու՞ր է իրենց ժողովրդավարությունը, 1 շաբաթ է չենք աշխատում, մարդիկ վարկերի տակ են. բողոքի ակցիա՝ «Նոյ» գործարանի դիմաց

13-07-2026 13:23 Հայաստան Ի՞նչ է գրում մամուլը
Ամեն ինչ վարչապետի խղճին է, ու՞ր է իրենց ժողովրդավարությունը, 1 շաբաթ է չենք աշխատում, մարդիկ վարկերի տակ են. բողոքի ակցիա՝ «Նոյ» գործարանի դիմաց
tert.am Ամեն ինչ վարչապետի խղճին է, ու՞ր է իրենց ժողովրդավարությունը, 1 շաբաթ է չենք աշխատում, մարդիկ վարկերի տակ են, ի՞նչ անեն: Այս մասին «Նոյ» գործարանի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ ասել են կապարակնքված ընկերությունների աշխատակիցները, ովքեր արդեն 1 շաբաթից ավելի է, ինչ մատնված են հարկադիր պարապուրդի: Նրանք պահանջում են բացել ընկերությունները ու իրենց աշխատանքի վերադառնալու հնարավորություն տալ: Նշում են՝ դա իրենց ապրուստի միակ միջոցն է, երկար չաշխատել չեն կարող:
 
«Մեզ դեռ ոչինչ չեն ասել, արդեն մեկ շաբաթ է անորոշ վիճակում ենք, չգիտենք, թե ինչքան կտևի այս վիճակը, խոսքս ուղղում եմ մեր Հանրապետության վարչապետին՝ խնդրում ենք, պահանջում ենք, հորդորում ենք, որ թույլ տա, որ մարդիկ մտնեն ու աշխատեն: Այստեղ բոլորը ընտանիքներ ունեն, խնդիրներ ունեն, մենք ավել ոչինչ չենք ուզում, մենք ընդամենը մեր աշխատանքն ենք ուզում, միանշանակ աջակցում ենք պարոն Ծառուկյանին ու ամեն րոպե իր կողքին ենք: Մենք առաջարկ չունենք անելու, պետական մարմինները իրենք կորոշեն, թե ինչ անեն, միայն թող այնպես լինի, որ աշխատանքի բնականոն հունը չխաթարվի, ընթացքը թողնում ենք մեր վարչապետի խղճին»,- նշել է աշխատակիցներից մեկը:  
 
Մյուս աշխատակիցն էլ՝ անդրադառնալով ստեղծված իրավիճակին ու առաջացրած բարդությունններին, հավելեց, որ իրենց ցանկությունը միայն նորից իրենց աշխատանքին վերադառնալն է. «10,000 հոգի անաշխատունակ են թողել, մենք պահանջում ենք մեր աշխատանքը, երբեք այսքան պարապուրդի չենք ենթարկվել, սա ուղղակի աբսուրդ է: Պարոն Ծառուկյանը այսքան աշխատատեղ է ստեղծել, հիմա փակել են, ուզում են ժողովրդավար երկիր լինի, բայց ու՞ր է այդ ժողովրդավարությունը, որ այսքան ժողովրդին թողել են անգործ: Սա մեր միակ ապրուստի միջոցն է, մարդիկ վարկերի տակ են, վարձ են մուծում, ի՞նչ ենք անելու»,- ընդծել է նա:
 
Հարցին, թե գործարանի փակ լինելու դեպքում որոշակի գումար կկարողանա՞ն ստանալ, աշխատակիցները պարզաբանեցին, որ բնականաբար ոչ. «Իհարկե չենք ստանալու, որտեղի՞ց պետք է ստանանք, ո՞վ է մեզ վճարելու, պետությունը միանշանակ չի վճարելու դրա համար, իսկ մեր գործատուն բարեխիղճ ամեն ամիս վճարել է ու խնդիր չենք ունեցել»,- շեշտեցին նրանք:
 
 
Նոյյան տապան   |   Ի՞նչ է գրում մամուլը

 

 

Կարդացել են 56 անգամ