Կայացավ «Վահան Թեքեյան» ամենամյա մրցանակաբաշխության վերջին`<br /> գեղանկար եւ քանդակ անվանակարգերի աշխատանքների ցուցադրությունը<br />


Կայացավ «Վահան Թեքեյան» ամենամյա մրցանակաբաշխության վերջին`
գեղանկար եւ քանդակ անվանակարգերի աշխատանքների ցուցադրությունը

  • 05-02-2010 19:30:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Փետրվարի 5-ին Հայաստանի Թեքեյան մշակութային միության «Վահան Թեքեյան» ամենամյա մրցանակաբաշխանն ամփոփվեցին վերջին` գեղանկար եւ քանդակ անվանակարգերի մասնակիցների աշխատանքները, ցուցադրության ներկայացվեց 23 գեղանկարիչների եւ 8 քանդակագործների մեկական աշխատանք: Այս տարի մրցանակաբաշխությունն ընդգրկում է մշակույթի 9 բնագավառներ` գրականություն, երաժշտություն, թատրոն, հեռուստառադիոլրագրություն, գեղանկար, քանդակ, մանկապատանեկան ստեղծագործություններ, սոցիալ-քաղաքական եւ երգիծական անվանակարգեր, որին մասնակցել են ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ Արցախի, Ջավախքի, ինչպես նաեւ Սփյուռքի շուրջ 250-300, հիմնականում երիտասարդ ստեղծագործողներ: Թեքեյան մշակութային միության նախագահ Ռուբեն Միրզախանյանի խոսքերով` մրցույթին ներկայացվող աշխատանքների միակ սահմանափակումն այն էր, որ աշխատանքները պետք է ստեղծված լինեին 2008թ. ընթացքում: Ըստ նրա` ժյուրին արդեն իսկ կայացրել է իր որոշումը, իսկ բոլոր 9 անվանակարգերի աշխատանքները կամփոփվեն փետրվարի 9-ին եւ կհայտարարվեն հաղթողների անունները: «Բոլոր անվանակարգերն ունեն մեկ մրցանակային տեղ, իսկ մրցանակն իրենից ներկայացնում է 1000 ամերիկյան դոլարին համարժեք դրամ, ինչպես նաեւ հուշատախտակ այն մասին, որ նա համարվում է այս թվականի համապատասխան անվանակարգի հաղթողը»,- նշեց միության նախագահը:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play