ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Ս.Պետրոսյանն ընդունեց ՄԱԿ-ի<br /> հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներին<br />


ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Ս.Պետրոսյանն ընդունեց ՄԱԿ-ի
հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներին

  • 04-02-2010 11:30:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Փետրվարի 3-ին ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Ստեփան Պետրոսյանը հանդիպում ունեցավ Միավորված Ազգերի Կազմակերպության (ՄԱԿ) հայաստանյան գրասենյակի հանրային տեղեկատվության վարչության ներկայացուցիչներ Մարիա Դոցենկոյի եւ Արմինե Հալաջյանի հետ: Ինչպես հայտնեցին ՀՀ սփյուռքի նախարարությունից, տեղեկացնելով, որ 2010 թ. նախարարության կողմից հայտարարվել է որպես «Մայրենի լեզվի տարի», փոխնախարարը հյուրերին ներկայացրեց Մայրենիի տարվա շրջանակներում նախատեսված միջոցառումների ցանկը: Մասնավորապես, քննարկվեց փետրվարի 21-ին նշվող «Մայրենի լեզվի միջազգային օրվա» կապակցությամբ ՀՀ սփյուռքի նախարարության կողմից կազմակերպվող հանդիսությանը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մասնակցության հարցը: Նշվեց նաեւ, որ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը «Մայրենի լեզվի միջազգային օրվա» շրջանակներում կկազմակերպի կլոր սեղան:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play