Անթիլիասում տեղի է ունեցել Կաթոլիկ եւ Արեւելյան ՈւղղափառԵկեղեցիների ներկայացուցիչների 7-րդ հանդիպումը


Անթիլիասում տեղի է ունեցել Կաթոլիկ եւ Արեւելյան ՈւղղափառԵկեղեցիների ներկայացուցիչների 7-րդ հանդիպումը

  • 02-02-2010 19:38:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԷՋՄԻԱԾԻՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունում, Անթիլիասում, հունվարի 26-31-ին տեղի է ունեցել Կաթոլիկ եւ Հին Արեւելյան Ուղղափառ Եկեղեցիների միջեւ աստվածաբանական երկխոսության համատեղ հանձնախմբի 7-րդ հանդիպումը: Հանդիպման ընթացքում շուրջ երեսուն եկեղեցական եւ աշխարհական աստվածաբաններ քննարկել են հարցեր, որոնք վերաբերում էին վաղ Եկեղեցում (մինչեւ 5-րդ դար) Տիեզերական ժողովների ընդունման կարգին եւ Եկեղեցական հաղորդության` միմյանց հետ ունեցած հարաբերություններին, խնդիրներին: Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուց հանդիպմանը մասնակցում էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու եւ Հրատարակչության տնօրեն Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը, Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը (Ամենայն Հայոց Կաթողիկոսություն), Տ. Օշական արքեպիսկոպոս Չոլոյանը (Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսություն) եւ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Միջեկեղեցական հարաբերությունների վարիչ Տ. Նարեկ եպիսկոպոս Ալեմեզյանը: Ըստ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Տեղեկատվական համակարգի հաղորդագրության, հանդիպման ընթացքում Եզնիկ Սրբազանը հանդես է եկել բանախոսությամբ` ներկայացնելով Տիեզերական ժողովների ընդունման կարգը Հայ Եկեղեցում եւ այս գործընթացի հետ կապված Հայ Եկեղեցու սկզբունքներն ու մոտեցումները:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play