Ռուսաստանը և Թուրքիան քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում
Նոյյան Տապան
AM RU EN WA FR

Ռուսաստանը և Թուրքիան քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում

10-09-2026 11:49 Հայաստան Ի՞նչ է գրում մամուլը
Ռուսաստանը և Թուրքիան քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում
 
1lurer. Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳՆ պաշտոնյաները քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում, փոխգործակցության զարգացումը Կենտրոնական Ասիայում և Ուկրաինայի շուրջ իրադրությունը: 
 
Ռուսական կողմից հանդիպմանը մասնակցել է փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը, թուրքական կողմից՝ Արևելյան Եվրոպայի և Հարավային Կովկասի հարցերով գլխավոր վարչության պետ Մեհմեթ Սամսարը: 
 
Կողմերն անթույլատրելի են համարել այնպիսի արտաքին նախաձեռնությունների ներդրումը, որոնք նոր բաժանարար գծեր կստեղծեն Կենտրոնական Ասիայում և Հարավային Կովկասում։ Այս համատեքստում կողմերը շեշտել են, որ շահագրգռված են «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակի աշխատանքը շարունակելու հարցում՝ համարելով այն կայունության և անվտանգության ամրապնդման հեռանկարային մեխանիզմ։
 
 
 
 
Նոյյան տապան   |   Ի՞նչ է գրում մամուլը

Կարդացել են 10 անգամ