Քննարկվել են ՀՀ և Վրաստանի միջև առողջապահության ոլորտում փոխգործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր
15-09-2026 19:22 Վրաստան Մամլո հաղորդագրություն
ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի Օկուպացված տարածքներից ներքին տեղահանված անձանց, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Թեա Գիորգաձեին և Վրաստանի Առողջապահության ազգային գործակալության ղեկավար Կոբա Զուրաբաշվիլիին։
Քննարկվել են ՀՀ և Վրաստանի միջև առողջապահության ոլորտում փոխգործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր։