azatutyun.am «Ուժեղ Հայաստանը» մասնակցելու է ՏԻՄ ընտրություններին, այսօր հայտարարել է խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը:
«Իհարկե մասնակցելու ենք, մի քանի օր է մնացել, կներկայացնենք մանրամասները», - նշեց Կարապետյանը:
«Ուժեղ Հայաստան» խմբակցության առաջնորդը դեռ երեք ամիս առաջ էր ընտրողներին խոստանում՝ իշխանության դեմ պայքարը հունիսի 7-ով չի ավարտվի, կշարունակեն աշնանը համայնքներում։
Չնայած այս պնդումներին՝ Լոռու մարզի Թումանյան համայնքում երկու շաբաթից նախատեսված ավագանու ընտրություններին մասնակցում է միայն իշխող «Քաղաքացիական պայմանագիրը»։ Ընդդիմադիրները չկան։
Ընտրությունները Թումանյան համայնքում նախատեսված են սեպտեմբերի 27-ին: