Նյու Յորքում քննարկվել են Հայաստանում կայանալիք COP17 համաժողովի նախապատրաստական աշխատանքները
Նոյյան Տապան
AM RU EN WA FR

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանում կայանալիք COP17 համաժողովի նախապատրաստական աշխատանքները

22-09-2026 16:54 ԱՄՆ Մամլո հաղորդագրություն
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանում կայանալիք COP17 համաժողովի նախապատրաստական աշխատանքները
Նյու Յորքում Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի՝ մաքուր, արդար և մրցունակ անցման հարցերով գործադիր փոխնախագահ Թերեզա Ռիբերա Ռոդրիգեսի հետ։
 
Քննարկել են Հայաստանում կայանալիք COP17 համաժողովի նախապատրաստական աշխատանքներն ու Հայաստանի նախագահության առաջնահերթությունները։
 
Նախարարը ներկայացրել է երկրի տեսլականը՝ COP17-ը դարձնելու իրականացման և գործողությունների համաժողով՝ Կունմինգ-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակով ստանձնած հանձնառություններից անցում կատարելով կոնկրետ քայլերի։
 
Կարևորվել է կլիմայի և կենսաբազմազանության օրակարգերի փոխկապակցվածությունը, բնության վերականգնման, կենսաբազմազանության ֆինանսավորման և կայուն ներդրումների ուղղություններով համագործակցության խորացումը։
 
Նախարարն ընդգծել է Եվրոպական հանձնաժողովի ակտիվ ներգրավվածության կարևորությունը COP17-ի հաջողության և Երևանում գործնական արդյունքների ապահովման համար:
Նոյյան տապան   |   Մամլո հաղորդագրություն

Կարդացել են 83 անգամ