Թրամփը հստակ ուղերձ է հղել Պուտինին․ «Գլուխ հանեք պատերազմից»
Նոյյան Տապան
AM RU EN WA FR

Թրամփը հստակ ուղերձ է հղել Պուտինին․ «Գլուխ հանեք պատերազմից»

22-09-2026 19:16 ԱՄՆ Քաղաքականություն
Թրամփը հստակ ուղերձ է հղել Պուտինին․ «Գլուխ հանեք պատերազմից»
auroranews.am  ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՄԱԿ-ի նիստին մուտք գործելիս լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Ուկրաինայում շարունակվող պատերազմին՝ ուղերձ հղելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։
 
Ինչպես հաղորդում է Reuters-ը, լրագրողի հարցին, թե ինչ ուղերձ ունի Ռուսաստանի իշխանություններին Ուկրաինայի հետ շարունակվող հակամարտության վերաբերյալ, Թրամփը պատասխանել է․ «Գլուխ հանեք պատերազմից»։
 
ԱՄՆ նախագահի խոսքով՝ Պուտինին ուղղված իր հիմնական ուղերձը պատերազմը դադարեցնելն է։
 
Հիշեցնենք՝ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպումը նախատեսված է այսօր։ Զելենսկին, իր հերթին, պնդում է, որ ձմռան ընթացքում Ռուսաստանի հետ էներգետիկ զինադադար պետք է հաստատվի։
 
 
Նոյյան տապան   |   Քաղաքականություն

Կարդացել են 195 անգամ