Պուտինը պատրաստ է հանդիպում անցկացնել Թրամփի հետ. Պեսկով
23-09-2026 14:14 Ռուսաստան Քաղաքականություն
Հայկական ժամանակ. «ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է հանդիպում անցկացնել ամերիկյան գործընկեր Դոնալդ Թրամփի հետ, սակայն նման առերես շփումների հնարավոր ժամկետների վերաբերյալ որևէ կոնկրետություն չկա»։
Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Բարձր մակարդակի որևէ հանդիպման վերաբերյալ որևէ կոնկրետություն չկա։ Եթե խոսենք ռուս-ամերիկյան հանդիպման մասին, նախագահի կողմից պատրաստակամություն կա»,- նշել է նա:
«Նախագահներ Պուտինն ու Թրամփն իրենց հեռախոսազրույցներում միշտ ընդգծում են ժամանակի ընթացքում անհրաժեշտության դեպքում ևս մեկ հանդիպում անցկացնելու պատրաստակամությունը»,- հիշեցրել է Պեսկովը։