Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Ադրբեջանին. շախմատի Համաշխարհային Օլիմպիադա
Նոյյան Տապան
AM RU EN WA FR

Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Ադրբեջանին. շախմատի Համաշխարհային Օլիմպիադա

23-09-2026 18:36 Սպորտ
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Ադրբեջանին. շախմատի Համաշխարհային Օլիմպիադա
Ուզբեկստանում ընթացող Շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայի 7-րդ խաղափուլում Հայաստանի կանանց հավաքականը 2.5:1.5 հաշվով առավելության է հասել Ադրբեջանի նկատմամբ։
 
Հաղթանակ են տարել միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը և գրոսմայստեր Էլինա Դանիելյանը։
 
Կանանց գրոսմայստեր Մարիամ Մկրտչյանի խաղն ավարտվել է ոչ-ոքի արդյունքով:
 
7 խաղափուլից հետո Հայաստանի կանանց հավաքականը ունի 12 թիմային միավոր (հաղթանակ՝ 2 միավոր, ոչ-ոքի՝ 1, պարտություն՝ 0)։
 
 
Նոյյան տապան   |   Սպորտ

Կարդացել են 70 անգամ