Հայաստանի տղամարդկանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը օլիմպիադայում ամենաբարձր վարկանիշ ունեցող ԱՄՆ-ի հավաքականի հետ
Նոյյան Տապան
AM RU EN WA FR

Հայաստանի տղամարդկանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը օլիմպիադայում ամենաբարձր վարկանիշ ունեցող ԱՄՆ-ի հավաքականի հետ

23-09-2026 19:15 Սպորտ
Հայաստանի տղամարդկանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը օլիմպիադայում ամենաբարձր վարկանիշ ունեցող ԱՄՆ-ի հավաքականի հետ
tert.am Շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայի 7-րդ խաղափուլում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2:2 հաշվով ավարտեց հանդիպումը ԱՄՆ-ի հավաքականի հետ։
 
Նշենք, որ այս խաղափուլում Հայաստանի դեմ պայքարին չի մասնակցել Լևոն Արոնյանը։
 
Ռոբերտ Հովհաննիսյանը սև խաղաքարերով առավելության հասավ Ուեսլի Սոյի նկատմամբ։
 
Հայկ Մարտիրոսյանը ոչ-ոքի խաղաց Ֆաբիանո Կարուանայի հետ, իսկ Շանթ Սարգսյանը՝ Հանս Մոկե Նիմանի հետ։
 
7 խաղափուլից հետո Հայաստանի տղամարդկանց հավաքականը 14 հնարավորից ունի 12 թիմային միավոր (հաղթանակ՝ 2 միավոր, ոչ-ոքի՝ 1, պարտություն՝ 0)։
Նոյյան տապան   |   Սպորտ

Կարդացել են 74 անգամ