ՆԱՏՕ-ն Աֆղանստան բեռներ փոխադրելու նոր ուղիներ է փնտրում<br />


ՆԱՏՕ-ն Աֆղանստան բեռներ փոխադրելու նոր ուղիներ է փնտրում

  • 09-12-2008 16:50:00   |   |  Միջազգային
ԼՈՆԴՈՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՆԱՏՕ-ի երկրները Աֆղանստանում գտնվող միջազգային զորքերի համար նյութատեխնիկական ապահովման միջոցների փոխադրման այլընտրանքային երթուղիներ են փնտրում, քանի որ եղածները վերջին ժամանակներս ենթարկվում են թալիբների ուժեղ գրոհներին, հաղորդել է բրիտանական «Գարդիան» թերթը: Պակիստանում անցած ամսին տեղի ունեցած չորս լուրջ հարձակումները ամերիկյան եւ ՆԱՏՕ-ական ուղեկցորդ պահակախմբերի վրա, որոնցից երկուսը վերջին երեք օրվա ընթացքում, միջազգային ուժերին ստիպում են բեռների տեղափոխման համաձայնագրեր կնքել նախկին Խորհրդային Միության հանրապետությունների հետ, որոնք հյուսիսից սահմանակից են Աֆղանստանին: Ինչպես նշում է պարբերականը, ներկայումս ՆԱՏՕ-ն բանակցություններ է վարում Թուրքմենիայի, Ուզբեկստանի եւ Տաջիկստանի հետ:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play