ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ԳՈԼՈԴՈՄՈՐԸ ՃԱՆԱՉԵԼ Է ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ԴԵՄ<br /> ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ<br />


ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ԳՈԼՈԴՈՄՈՐԸ ՃԱՆԱՉԵԼ Է ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ԴԵՄ
ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ

  • 23-10-2008 19:04:00   | Ֆրանսիա  |  Միջազգային
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Եվրախորհրդարանը ուկրաինական գոլոդոմորը ճանաչել է մարդկության դեմ հանցագործություն եւ ցավակցություն հայտնել ուկրաինական ժողովրդին: Այս մասին ասվում է Եվրախորհրդարանի բանաձեւում, որը հոկտեմբերի 23-ին հավանության է արժանացել Ստրասբուրգում կայացած նիստում: Բանաձեւը բաղկացած է երկու կետից, հաղորդում է ՈՒՆԻԱՆ-ը: Առաջին կետում գոլոդոմորը ճանաչվում է սարսափելի հանցագործություն ուկրաինական ժողովրդի եւ մարդկության դեմ, խստիվ դատապարտվում են այդ գործողությունները, մասնավորապես ուկրաինական գյուղացիության դեմ, որոնք ուղեկցվել են մարդկանց զանգվածային ոչնչացմամբ եւ իրավունքների եւ ազատությունների խախտմամբ, հարգանքի տուրք է մատուցվում բոլոր նրանց հիշատակին, ովքեր մահացել են 1932-1933 թվականների արհեստական սովի հետեւանքով, ինչպես նաեւ կոչ է արվում նախկին ԽՍՀՄ երկրներին բացել Գոլոդոմորի մասին արխիվները` այդ ողբերգության կազմակերպման վերաբերյալ ուսումնասիրությունների իրականացման համար: Բանաձեւի երկրորդ կետում առաջարկվում է հանձնարարել Եվրախորհրդարանի նախագահին բանաձեւի տեքստը ուղարկել ԵՄ Խորհրդին, Եվրահանձնաժողովին, Ուկրաինայի նախագահին եւ կառավարությանը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին եւ Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղարին:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play