ԱՄՆ-Ը ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐ Է ՍԱՀՄԱՆԵԼ ՎԵՆԵՍՈՒԵԼԱՅԻ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻ<br /> ԴԵՄ<br />


ԱՄՆ-Ը ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐ Է ՍԱՀՄԱՆԵԼ ՎԵՆԵՍՈՒԵԼԱՅԻ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻ
ԴԵՄ

  • 13-09-2008 17:42:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ը տեղեկացրել է Վաշինգտոնում Վենեսուելայի դեսպանին, որ նա պետք է հեռանա երկրից: Այս մասին հայտնել է պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Շոն Մակքորմակը: Դրանից բացի, ԱՄՆ-ի վարչակազմը պատժամիջոցներ է սահմանել Վենեսուելայի կառավարության երկու գործող եւ մեկ նախկին պաշտոնյաների նկատմամբ: ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունում հայտնել են, որ այդ մարդիկ կապված են Կոլումբիայի հեղափոխական զինված ուժերի հետ:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play