ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՏՎԵԼ «ՖԻՆԱՆՍԱԿԱՆ<br /> ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՇՏԱՐԱՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԻՆԱԳԾԻՆ<br />


ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՏՎԵԼ «ՖԻՆԱՆՍԱԿԱՆ
ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՇՏԱՐԱՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԻՆԱԳԾԻՆ

  • 05-06-2008 17:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ կառավարությունը հունիսի 5-ի նիստում հավանության է տվել «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին», «Սպառողական կրեդիտավորման մասին» եւ «Բանկային ավանդների ներգրավման մասին» օրենքների նախագծերին: Ինչպես նիստից հետո լրագրողներին հայտնեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արթուր Ջավադյանը, օրինագծերի նպատակը ֆինանսական ծառայություններից օգտվող սպառողների իրավունքների պաշտպանությունը ֆինանսական համակարգի նկատմամբ սպառողների վստահության բարձրացումն է: «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» օրենքի ընդունման դեպքում քաղաքացիները հնարավորություն կստանան ֆինանսական կազմակերպությունների դեմ բողոքները ներկայացնել ֆինանսական համակարգի հաշտարարին: Ընդ որում, հաշտարարի ծառայություններից օգտվելը կլինի անվճար: Հաշտարարի առաջնային խնդիրը բողոք ներկայացրած քաղաքացուն եւ ֆինանսական կազմակերպությանը հաշտեցնելն է, նրանց համար խնդրի փոխադարձ ընդունելի լուծում գտնելը: Հաշտատարին նշանակելու է ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի խորհուրդը, որը կազմված է լինելու 7 անդամից, այդ թվում 4-ը` ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչներ, 1-ը` սպառողների շահերի պատպանության միությունների ներկայացուցիչ, եւ մեկական ներկայացուցիչ` կառավարությունից եւ ԿԲ-ից:
Նոյյան տապան  -   Տնտեսություն