ՔԻՇՆԵՎՈՒՄ ԿԱՅԱՆԱԼՈՒ Է ԱՊՀ ՀԱԿԱՄԵՆԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ<br /> ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 27-ՐԴ ՆԻՍՏԸ <br />


ՔԻՇՆԵՎՈՒՄ ԿԱՅԱՆԱԼՈՒ Է ԱՊՀ ՀԱԿԱՄԵՆԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ
ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 27-ՐԴ ՆԻՍՏԸ

  • 03-06-2008 20:20:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանը հունիսի 3-ին մեկնել է Քիշնեւ` մասնակցելու ԱՊՀ հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի 27-րդ նիստին: Նիստի ընթացքում կքննարկվեն ԱՊՀ անդամ-երկրներում հացահատիկի շուկայում մրցակցության վիճակի, սպառողների իրավունքների պաշտպանության նպատակով ԱՊՀ անդամ-երկրների միջեւ կնքված համաձայնագրի կատարման, հակամենաշնորհային օրենսդրության խախտումների առնչությամբ համատեղ հետազոտությունների արդյունքների, նախորդ նիստի ընթացքում ընդունված որոշումների կատարման մասին եւ այլ հարցեր: Ըստ հանձնաժողովի հաղորդագրության, Ա.Շահնազարյանը կմասնակցի նաեւ «Մրցակցային միջավայրը գլոբալիզացիայի պայմաններում» միջազգային համաժողովին:
Նոյյան տապան  -   Տնտեսություն