2008 Թ.-Ի ՀՈՒՆՎԱՐ-ԱՊՐԻԼԻՆ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱ ՆՈՒՅՆ
ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԻ ՀԱՄԵՄԱՏ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՌԵՎՏՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆՆ ԱՃԵԼ
Է 4,2%-ՈՎ, ԻՍԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱՎԱԼԸ` 11,2%-ՈՎ
2008 Թ.-Ի ՀՈՒՆՎԱՐ-ԱՊՐԻԼԻՆ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱ ՆՈՒՅՆ
ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԻ ՀԱՄԵՄԱՏ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՌԵՎՏՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆՆ ԱՃԵԼ
Է 4,2%-ՈՎ, ԻՍԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱՎԱԼԸ` 11,2%-ՈՎ
03-06-2008 19:00:00 | Հայաստան | Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: 2008թ.-ի հունվար-ապրիլին
Հայաստանում առեւտրի շրջանառությունը, ընթացիկ գներով, կազմել է
397 մլրդ 874,4 մլն դրամ կամ մոտ 1 մլրդ 905 մլն 429 հազ. ԱՄՆ
դոլար, ինչը 2007թ.-ի համապատասխան ժամանակաշրջանի նույն ցուցանիշի
նկատմամբ, համադրելի գներով, աճել է 4,2%-ով:
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2008թ.-ի
հունվար-ապրիլին մանրածախ առեւտրի շրջանառությունը, ընթացիկ
գներով, կազմել է 253 մլրդ 592,1 մլն դրամ, ինչը 2007թ.-ի
համապատասխան ժամանակաշրջանի նույն ցուցանիշի նկատմամբ, համադրելի
գներով, աճել է 3,5%-ով :
2008թ.-ի հունվար-ապրիլին ծառայությունների ծավալը, ընթացիկ
գներով, կազմել է 171 մլրդ 740,8 մլն դրամ, ինչը 2007թ.-ի
համապատասխան ժամանակաշրջանի նույն ցուցանիշի նկատմամբ, համադրելի
գներով, աճել է 11,2%-ով: