«ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ»-Ի ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԻ 72,16%-Ը ՊԱՏԿԱՆՈՒՄ<br /> Է «ԳԱԶՊՐՈՄ»-ԻՆ, 5,06%-Ը` «ԻՏԵՌԱՅԻՆ»<br />


«ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ»-Ի ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԻ 72,16%-Ը ՊԱՏԿԱՆՈՒՄ
Է «ԳԱԶՊՐՈՄ»-ԻՆ, 5,06%-Ը` «ԻՏԵՌԱՅԻՆ»

  • 30-05-2008 17:50:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «ՀայՌուսգազարդ»-ի կանոնադրական կապիտալն ավելացել է եւ ներկայումս այն կազմում է ավելի քան 278 մլրդ դրամ (մոտ 903 մլն ԱՄՆ դոլար), որը բաժանված է 55 մլն 314 հազար 992 սովորական անվանական բաժնետոմսերի` յուրաքանչյուրը 5 մլն 026,5 հազար դրամ անվանական արժեքով: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեցին ընկերության մամուլի ծառայությունից, «ՀայՌուսգազարդ»-ի կանոնադրական կապիտալի 72,16%-ը պատկանում է «Գազպրոմ»-ին, 22,78%-ը` ՀՀ Էներգետիկայի նախարարությանը եւ 5,06%-ը` «Իտեռա» ռուսաստանյան ընկերությանը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play