ԲԵՆԶԱԼԱՑԱԿԱՅԱՆՆԵՐՈՒՄ ԿՏԵՂԱԴՐՎԵՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԶՈՒԳԱՐԱՆՆԵՐ<br />


ԲԵՆԶԱԼԱՑԱԿԱՅԱՆՆԵՐՈՒՄ ԿՏԵՂԱԴՐՎԵՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԶՈՒԳԱՐԱՆՆԵՐ

  • 22-05-2008 17:45:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ կառավարության որոշման համաձայն, Հայաստանում գործող բենզալցակայաններում պետք է տեղադրվեն հանրային զուգարաններ: Ինչպես մայիսի 22-ին, ՀՀ կառավարության նիստում հայտնեց Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, յուրաքանչյուր զուգարանի տեղադրման համար բենզալցակայանների տերերը կծախսեն միջին հաշվով մոտ 10 հազար դոլար: Դրանով իսկ կլուծվեն բնապահպանական որոշ խնդիրներ: Ընդ որում, մայրաքաղաքի բենզալցակայաններում հանրային զուգարանները պետք է տեղադրվեն մեկ տարվա ընթացքում, իսկ մարզերում` երեք ամսվա ընթացքում: Կառավարության որոշումներով նախատեսվում է փոփոխել են նաեւ առեւտրի որոշ կանոններ: Ըստ Ն.Երիցյանի, առեւտրի բոլոր վայրերում, այդ թվում` տոնավաճառներում պետք է տեղադրվեն հսկիչ կշեռքներ: Բացի այդ, առեւտրի օբյեկտներում վաճառվող հացը պետք է ուղեկցվի գնի եւ քաշի մակնշումով, ինչի նպատակը սպառողներին կողմնորոշվելու հնարավորություն տալն է:
Նոյյան տապան  -   Տնտեսություն