ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ԵՎ «ԳԱԶՊՐՈՄ»-Ի ՆԱԽԱԳԱՀԸ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԵԼ ԵՆ ՄԻՆՉԵՎ<br /> 2011Թ. ԳԱԶԻ ՍԱԿԱԳԻՆԸ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ ՓՈՓՈԽԵԼ<br />


ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ԵՎ «ԳԱԶՊՐՈՄ»-Ի ՆԱԽԱԳԱՀԸ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԵԼ ԵՆ ՄԻՆՉԵՎ
2011Թ. ԳԱԶԻ ՍԱԿԱԳԻՆԸ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ ՓՈՓՈԽԵԼ

  • 19-05-2008 23:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Ի դեմս «Գազպրոմի», Հայաստանն ունի կայուն եւ հեռանկարային գործընկեր»,- «Գազպրոմ» ընկերության նախագահ Ալեքսեյ Միլլերի հետ մայիսի 19-ին կայացած հանդիպման ժամանակ ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: ՀՀ նախագահի մամլո գրասենյակից ստացված հաղորդագրության համաձայն, կողմերը գոհունակությամբ փաստել են, որ վերջին տարիներին «Հայռուսգազարդն» աշխատում է բավականին արդյունավետ, ցուցանիշները տպավորչ են եւ փաստը, որ Հանրապետությունում էապես ավելացել է գազի սպառման ծավալը, վկայում է ոչ միայն այդ ընկերության, այլեւ` Հայաստանի տնտեսության կայուն զարգացման մասին: Որպես կարեւոր ձեռքբերում նշվել է նաեւ վերջին տարիներին բնակչության կողմից գազի սպառման ծավալների էական աճը: Ըստ նախագահի, իրականացվող լայնածավալ գազիֆիկացման արդյունքում Հայաստանն այսօր աշխարհի ամենագազիֆիկացած երկրներից մեկն է: Գազի սակագնի եւ գնագոյացման հարցի քննարկման ժամանակ Ալեքսեյ Միլլերն ասել է, որ «Գազպրոմը» նախատեսում է 2011թ. թե Ռուսաստան, եւ թե դուրս մատակարարվող գազի համար ապահովել հավասար եկամտաբերություն: Կողմերը պայմանավորվել են մինչեւ 2011թ. գազի սակագնի փոփոխությունը համաձայնեցնել քայլ առ քայլ` հաշվի առնելով «Հայռուսգազարդում» «Գազպրոմ» ընկերության 72 տոկոս բաժնեմասն, ինչպես նաեւ Հայասատանի Հանրապետության սուբյեկտների համար ապահովել կանխատեսելիություն եւ մատչելություն: Հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ նավթավերամշակման գործարանի կառուցման շուրջ բանակցություններին, ինչպես նաեւ «Գազպրոմի» կողմից Հայաստանի էներգետիկ համակարգում իրականացվող այլ ներդրումային ծրագրերի ընթացքին:
Նոյյան տապան  -   Տնտեսություն