2012 Թ.-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ԿԱՊԱՀՈՎԻ ՀԱՑԱՀԱՏԻԿԻ ԻՐ<br /> ՊԱՀԱՆՋԱՐԿԻ 75%-Ը<br />


2012 Թ.-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ԿԱՊԱՀՈՎԻ ՀԱՑԱՀԱՏԻԿԻ ԻՐ
ՊԱՀԱՆՋԱՐԿԻ 75%-Ը

  • 16-05-2008 19:55:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: 2007 թ.-ին գյուղնախարարության ընդանուր ծախսերը կազմել են 8 մլրդ դրամ (մոտ 27 մլն դոլար), որից 2 մլրդ դրամն ուղղվել է անտառային տննեսության եւ անասնաբուժական ծառայության աշխատողների աշխատավարձերին: Մայիսի 16-ին Ազգային ժողովում 2007 թ.-ի պետբյուջեի կատարողականի քննարկմանը այս մասին նշեց գյուղնախարար Դավիթ Լոքյանը: Ըստ նրա, անցած տարում նախարարությունն իրականացրել է երեք խոշոր ծրագրեր: Մասնավորապես, Արագածոտնում եւ Ճամբարակում իրականացվող սուբսիդավորման ծրագրով յուրաքանչյուր մեկ հեկտար հողի մշակման համար որոշակի պայմաններով գյուղացուն փոխանցվել է 35 հազար դրամ: Բացի այդ, Հայաստան են ներկրվել եւ ֆերմերներին փոխանցվել տոհմային անասուններ: Ապրանքային վարկը տրվել է 0% տոկոսադրույթով եւ 4 տարի մարման ժամկետով: Այս գործընթացը շարունակվելու է եւ, ըստ նախարարի, վերջին օրերին ներկրվել է եւս 500 գլուխ տոհմային անասուն: Ինչպես նշեց Դ.Լոքյանը, այս ծրագրի իրականացման արդյունքում նախատեսվում է 2012 թ.-ին հանրապետությունում արտադրել մինչեւ 1 մլն տոննա կաթնամթերք: Իրականացվում է նաեւ որոշ հացահատիկային բույսերի ներմուծման եւ սերմնարտադրության ծրագիր: Պետությունը փոխհատուցում է ծախսերի որոշակի մասը, ըստ այդմ տնտեսություններին հատկացվում է շուրջ 110 մլն դրամ: Այս ծրագրի կատարման արդյունքում 2011 թ.-ին Հայաստանը պետք է դառնա ինքնաբավ ցորենի եւ եգիպտացորենի արտադրության գծով, իսկ 2012 թ.-ին կհասնի ինքնաբավության առաջին մակարդակին` կբավարարվի հանրապետության հացահատիկի պահանջի 75%-ը: Նախարարության խոշոր ծրագրերից է նաեւ Արաքս գետի ափապատնեշների կառուցումը, ինչի համար 2007 թ.-ի աշնանը հատկացվել է շուրջ 1,4 մլրդ դրամ: Նախարարությունը նաեւ վարկեր է տրամադրում գյուղական ֆերմերային տնտեսություններին:
Նոյյան տապան  -   Տնտեսություն