ԿՈԼՈՒՄԲԻԱՅՈՒՄ ՊԱՏԱՆԴԱՌՈՒՆԵՐԻ ՁԵՌՔԻՑ ԱԶԱՏ Է ԱՐՁԱԿՎԵԼ<br /> ՆԱԽԱԳԱՀԻ ՆԱԽԿԻՆ ԹԵԿՆԱԾՈՒ ԻՆԳՐԻԴ ԲԵՏԱՆԿՈՒՐԸ<br />


ԿՈԼՈՒՄԲԻԱՅՈՒՄ ՊԱՏԱՆԴԱՌՈՒՆԵՐԻ ՁԵՌՔԻՑ ԱԶԱՏ Է ԱՐՁԱԿՎԵԼ
ՆԱԽԱԳԱՀԻ ՆԱԽԿԻՆ ԹԵԿՆԱԾՈՒ ԻՆԳՐԻԴ ԲԵՏԱՆԿՈՒՐԸ

  • 03-07-2008 16:35:00   | Կոլումբիա  |  Միջազգային
ԲՈԳՈՏԱ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Կոլումբիայի զինված ուժերի հատուկ գործողության ընթացքում ազատվել են 15 պատանդներ, որոնք երկար ժամանակ գտնվում էին ձախ-ծայրահեղական խմբավորման ձեռքում: Նրանց թվում է այդ երկրի նախագահի պաշտոնի նախկին թեկնածու Ինգրիդ Բետանկուրը, որը գերեվարվել էր այսպես կոչված Կոլումբիայի հեղափոխական զինված ուժերի կողմից 2002 թվականի փետրվարին: Այս մասին մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է Կոլումբիայի պաշտպանության նախարար Խուան Մանուել Սանթոսը: Ֆրանսիայի եւ Կոլումբիայի քաղաքացիություն ունեցող Բետանկուրը հայտարարել է, որ պատանդների ազատումը խաղաղության ազդանշան է Կոլումբիայում: Նշվում է նաեւ, որ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին, ելույթ ունենալով ուղիղ եթերում, շնորհակալություն է հայտնել Կոլումբիայի նախագահ Ալվարո Ուրիբեին Ինգրիդ Բետանկուրի ազատման համար եւ Կոլումբիայի հեղափոխական զինված ուժերին կոչ արել դադարեցնել իրենց «անհեթեթ պայքարը»:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play