Հուլիսի 20-ին Երեւան կժամանեն ԵԽԽՎ համազեկուցողները


Հուլիսի 20-ին Երեւան կժամանեն ԵԽԽՎ համազեկուցողները

  • 29-06-2011 13:54:46   | Հայաստան  |  Քաղաքական
Հուլիսի 20-ին Երեւան կժամանեն ԵԽԽՎ Մոնիտորինգի խմբի Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտն եւ Ակսել Ֆիշերը։ Հայտնելով այս մասին հունիսի 29-ի ասուլիսում,. ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանը նշեց, որ այդ որոշումն ընդունվել է ԵԽԽՎ Մոնիտորինգի օրերս կայացած նիստում: Ըստ «Ժառանգության» ներկայացուցչի, համաձայն նախնական պայմանավորվածության Վեհաժողովի աշնանային նստաշրջանում կներկայացվի Հայաստանի մասին զեկույց ու բանաձեւ:
Նոյյան տապան  -   Քաղաքական