10 ՀԱԶԱՐԻՑ ԱՎԵԼԻ ՄԱՐԴ Է ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ ԲԱՆԳԼԱԴԵՇՈՒՄ<br />


10 ՀԱԶԱՐԻՑ ԱՎԵԼԻ ՄԱՐԴ Է ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ ԲԱՆԳԼԱԴԵՇՈՒՄ

  • 04-06-2008 19:06:00   | Բանգլադեշ  |  Միջազգային
ԴԱՔՔԱ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ավելի քան 10 հազար մարդ է ձերբակալվել Բանգլադեշում հանցավորության դեմ պայքարի շրջանակում: Ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների ղեկավարները հայտարարում են, որ ոստիկանության ստուգայցերի ընթացքում ձերբակալվել են հարյուրավոր իրենց ներկայացուցիչներ: Բանգլադեշի ոստիկանապետ Նուր Մոհամմեդը հայտարարել է, որ հանցավորության դեմ պայքարի օպերացիան տեւելու է մեկ ամիս: Ոստիկանությունը, ըստ նրա, ձերբակալում է այն անձանց, որոնց դեմ կան կոնկրետ մեղադրանքներ: Խոսքը, ի թիվս այլոց, վերաբերում է մաքսանենգներին եւ անօրինական զենք կրողներին, հաղորդում է BBC-ն:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play