Հայկական զինված ուժերի կրակի հետեւանքով Նախիջեւանի հատվածում ադրբեջանցի զինծառայող չի վիրավորվել


Հայկական զինված ուժերի կրակի հետեւանքով Նախիջեւանի հատվածում ադրբեջանցի զինծառայող չի վիրավորվել

  • 30-06-2011 12:53:40   | Հայաստան  |  Քաղաքական
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած այն տեղեկությունը, թե իբր հայկական զինված ուժերի կրակի հետեւանքով Նախիջեւանի հատվածում ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել, չի համապատասխանում իրականությանը: Հայկական զինված ուժերը խստորեն պահպանում են հրադադարի ռեժիմը: Իսկ ադրբեջանական կողմի համար հրադադարի խախտումներով իրավիճակը սրելու փորձերը դարձել են ամենօրյա գործունեություն. օրինակ, միայն հունիսի 29-ին Ադրբեջանը հրադադարը խախտել է 29 անգամ, այդ թվում` դիպուկահար զինատեսակից 5 անգամ: Եթե ադրբեջանական կողմում իսկապես զինծառայող է վիրավորվել, ապա դա կարող է լինել ինքնավնասման կամ զինծառայողների միջեւ անհանդուրժողականության հետեւանք: Եթե ադրբեջանական կողմը այլ փաստարկ ունի, ապա կարող է դիմել միջազգային համապատասխան կառույցին` հետաքննություն իրականացնելու համար: Այս մասին «ՆՏ»-ին հայտնեցին ՀՀ ՊՆ տեղեկատվութան եւ հասարակայնության հետ կապի վարչությունից։
Նոյյան տապան  -   Քաղաքական