ԻՐԱՔՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԱՀԱԲԵԿՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՌՆՎԱԶՆ 43 ՄԱՐԴ<br /> Է ԶՈՀՎԵԼ<br />


ԻՐԱՔՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԱՀԱԲԵԿՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՌՆՎԱԶՆ 43 ՄԱՐԴ
Է ԶՈՀՎԵԼ

  • 18-03-2008 19:02:00   | Իրաք  |  Միջազգային
ԲԱՂԴԱԴ, 18 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Իրաքի շիաների սրբազան Քերբելա քաղաքում իրականացված ահաբեկության հետեւանքով առնվազն 43 մարդ է զոհվել, ավելի քան 70-ը` վիրավորել: Ըստ ոստիկանության ներկայացուցիչների, պայթուցիկ սարքը գործել է ուխտավորների բազմության մեջ, շիաների պաշտամունք իմամ Հուսեյնի դամբարանից հարյուր մետր հեռավորության վրա: Ավելի վաղ հաղորդվել էր, որ մահապարտ ահաբեկիչը մարմնին ամրացված պայթուցիկը գործողության է դրել քաղաքի կենտրոնի սրճարաններից մեկում, սակայն այդ տեղեկատվությունը չի հաստատվել: Զոհվածների թվում են յոթ ուխտագնացներ Իրանից: Ծայրահեղականների այսօրվա արյունալի գրոհը իրականացվել է ԱՄՆ-ի փոխնախագահ Դիկ Չեյնիի երկիր կատարած այցի ժամանակ: Ելույթ ունենալով Բաղդադում մամլո ասուլիսի ընթացքում, Իրաք ամերիկյան ներխուժման, որն սկսվեց 2003 թվականի մարտի 20-ին, «ճարտարապետներից» մեկը, այն համարել է «հաջողված ձեռնարկում»: Նա նաեւ շնորհավորել է իրաքյան իշխանություններին եւ ամերիկյան հրամանատարությանը երկրում կայունության եւ անվտանգության վերականգնման գործում հաջողությունների կապակցությամբ:
Նոյյան տապան  -   Միջազգային