ՊԱԿԻՍՏԱՆԸ ԴԱՏԱՊԱՐՏԵԼ Է ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՀՐԹԻՌԱՅԻՆ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԸ<br />


ՊԱԿԻՍՏԱՆԸ ԴԱՏԱՊԱՐՏԵԼ Է ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՀՐԹԻՌԱՅԻՆ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԸ

  • 28-02-2008 17:55:00   |   |  Միջազգային
ԻՍԼԱՄԱԲԱԴ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Պակիստանը համարում է, որ ծովային խարսխման բալիստիկ հրթիռների Հնդկաստանի իրականացրած փորձարկումները տանում են տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքի: Կարաչիում ռազմական նավի կառուցումն սկսելու առթիվ իր ելույթում Պակիստանի ՌԾՈՒ հրամանատար ծովակալ Աֆզալ Թահիրը նշել է, որ «Հնկաստանի կողմից ծովային խարսխման հրթիռի փորձարկումը, որն ընդունակ է միջուկային զենք կրել, չափազանց կարեւոր գործոն է: Մենք ստիպված ենք մանրամասն քննության առնել ստեղծված իրավիճակը»: Հիշեցնենք, որ փետրվարի 25-ին Հնդկաստանը փորձարկեց Կ-15 հրթիռ` թռիչքի 700 կմ հեռավորությամբ: Արձակումն իրականացվել էր ջուրն իջեցված հատուկ կոնտեյներից: Աշխատանքի հաջորդ փուլում հնդկական ռազմածովային ուժերը մտադիր են արձակման կայանք տեղակայել սուզանավերից մեկի վրա:
Նոյյան տապան  -   Միջազգային