«ԵՎՐՈՏԵՍԻԼ-2008» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ<br /> ԿՆԵՐԿԱՅԱՑՆԻ ՍԻՐՈՒՇՈՆ<br />


«ԵՎՐՈՏԵՍԻԼ-2008» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ
ԿՆԵՐԿԱՅԱՑՆԻ ՍԻՐՈՒՇՈՆ

  • 16-11-2007 13:23:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Եվրոտեսիլ-2008» միջազգային մրցույթում Հայաստանը կներկայացնի էստրադային երգչուհի Սիրուշոն: Երգչուհու թեկնածությունը հաստատվել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության գեղարվեստական խորհրդի կողմից: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեց «Հ1»-ի արտաքին կապերի բաժնի պետ Դիանա Մնացականյանը, 2008թ. մրցույթում Սիրուշոյի երգը կորոշվի հեռուստադիտողների շրջանում անցկացվող քվեարկության արդյունքում: 2008-ին Հայաստանն արդեն երրորդ անգամ է մասնակցելու «Եվրոտեսիլ» մրցույթին: Ըստ Դ.Մնացականյանի, Եվրոպայում ընդունված է, երբ մի տարի հեռուստադիտողն է ընտրում երգը եւ երգչին, հաջորդ տարի դա իրականացնում է տվյալ երկրի հանրային հեռուստատեսության գեղարվեստական խորհուրդը: Առաջին անգամ երգչի ընտրությունը կատարել էր «Հ1»-ը, երկրորդ անգամ` հեռուստադիտողը, ընտրելով Հայկոյին եւ նրա երգը: Այս անգամ «Եվրոտեսիլ-2008»-ում Հայաստանը ներկայացնող երգչին նույնպես ընտրել է «Հ1»-ը, սակայն ավելի շուտ, քան նախատեսված էր. դեռեւս մի քանի օր առաջ Դ.Մնացականյանը «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին տեղեկացրել էր, որ մրցույթի մասնակցության հայտերի ընդունումը պետք է շարունակվեր մինչեւ դեկտեմբերի վերջ: 2008թ.-ի փետրվարին «Հ1»-ով պետք է անցկացվեին հանրային լսումներ, եւ հեռուստադիտողների ուղարկած SMS-երի հիման վրա միայն կորոշվեր մրցույթում Հայաստանը ներկայացնող երգիչը: Սակայն չսպասելով հայտերի ընդունմանը, «Հ1»-ը հայտարարեց երգչի անունը:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play