ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19-ԻՑ ՆՈՅԵՄԲԵՐԻ 4-Ը ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ<br /> ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ՓԱՌԱՏՈՆԸ<br />


ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19-ԻՑ ՆՈՅԵՄԲԵՐԻ 4-Ը ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ՓԱՌԱՏՈՆԸ

  • 19-10-2007 20:25:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Մշակույթի նախարարության եւ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի (ՀՊՖՆ) նախաձեռնությամբ Երեւանում հոկտեմբերի 19-ից նոյեմբերի 4-ը կանցկացվի միջազգային երաժշտական առաջին փառատոնը: Փառատոնի շրջանակներում «Արամ Խաչատրյան» համերգասրահում եւ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը համերգներով հանդես կգան ինչպես հայ, այնպես էլ համաշխարհային ճանաչում ունեցող տարբեր ազգերի երաժիշտներ, այդ թվում 2007թ.-ի առաջին երաժիշտ հռչակված գերմանացի ջութակահարուհի Ջուլիա Ֆիշերը, անգլիացի դաշնակահար Աշլի Վոսը, ֆրանսիացի դաշնակահար Ֆիլիպ Կասարդը: Համերգային ծրագրերում կհնչեն սիմֆոնիկ, կամերային եւ անսամբլային երաժշտություն: Բացի դրանից, աշխարհահռչակ երաժիշտները Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում կանցկացնեն վարպետության դասեր: Ինչպես նշեց ՀՊՖՆ-ի գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր Էդվարդ Թոփչյանը, դասական երաժշտության սիրահարներին փառատոնի շրջանակներում կներկայացվի միմիայն բարձրակարգ երաժշտություն: Է.Թոփչյանը հայտնեց նաեւ, որ ֆիլհարմոնիկ նվագախումբը 2008թ. աշնանը Ճապոնիայում հյուրախաղերով հանդես գալու առաջարկ է ստացել: 75 օր կտեւեն համերգները Ճապոնիայի տարբեր քաղաքներում, որոնց ընթացքում 50 անգամ կներկայացվի Վերդիի «Աիդան», սակայն դեռեւս հայտնի չէ, թե որ երգչախումբն է մեկնելու նվագախմբի հետ այդ հյուրախաղերի:
Նոյյան տապան  -   Մշակույթ