«ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻՑ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ ԱՋԱԿՈՒՄ» ԾՐԱԳՐՈՎ<br /> ՀԱՅԱՍՏԱՆ Է ՏԵՂԱՓՈԽՎԵԼ 21 ԸՆՏԱՆԻՔ<br />


«ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻՑ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ ԱՋԱԿՈՒՄ» ԾՐԱԳՐՈՎ
ՀԱՅԱՍՏԱՆ Է ՏԵՂԱՓՈԽՎԵԼ 21 ԸՆՏԱՆԻՔ

  • 17-10-2007 15:35:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Շվեյցարիայից ՀՀ քաղաքացիների վերադարձի աջակցում» ծրագրով արդեն Հայաստան է տեղափոխվել 21 ընտանիք` 51 անձ: Այս մասին «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեց ՀՀ Տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն գործակալության Միգրացիոն ծրագրերի բաժնի գլխավոր մասնագետ Համբարձում Աբրահամյանը: Նա նշեց, որ ծրագիրն իրականացվում է շվեյցարական կողմի ֆինանսավորմամբ համաձայն 2004թ.-ին կնքված հուշագրի: Ըստ Հ.Աբրահամյանի, ծրագրի շրջանակներում վերադարձողներին ցուցաբերվում է առողջապահական, սոցիալ-հոգեբանական օգնություն, նրանք ապահովվում են աշխատանքով, իկս դպրոցահասակ երեխաների համար կազմակաերպվում են հատուկ ուսումնական դասընթացներ: Բիզնես ծրագիր ներկայացնելու դեպքում, վերադարձողներին տրվում են վարկեր:
Նոյյան տապան  -   Հասարակություն