ԴԵԿՏԵՄԲԵՐԻՆ ՍՈՖԻԱՅԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՈՒՄ ԿԲԱՑՎԻ<br /> ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ<br />


ԴԵԿՏԵՄԲԵՐԻՆ ՍՈՖԻԱՅԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՈՒՄ ԿԲԱՑՎԻ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

  • 02-10-2007 15:45:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանը արտերկրում ներկայացնելու արդյունավետ միջոցներից է մշակութային միջոցառումների կազմակերպումը: Այս մասին հոկտեմբերի 2-ի ասուլիսում նշեց Ավստրիայում (համատեղությամբ նաեւ` Հունգարիայում, Չեխիայում եւ Սլովակիայում) ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը, հավելելով, որ նաեւ մշակույթի ներկայացմամբ են պայմանավորված Հայաստանի արտաքին քաղաքանության զարգացումները: Միաժամանակ դեսպանն ընդգծեց, որ թեեւ ՀՀ-ի դեսպանատները կազմակերպում են հայկական մշակույթին նվիրված միջոցառումներ եւ փառատոներ, սակայն Հայաստանը արտերկրում պատշաճ կերպով ներկայացնելու համար անհրաժեշտ են լուրջ ֆինանսական հատկացումներ: Բուլղարիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մանասարյանը հայտնեց, որ դեսպանատան նախաձեռնությամբ դեկտեմբերին Սոֆիայի կենտրոնական պատկերասրահում կբացվի հայկական ժամանակակից գեղարվեստի ցուցահանդես:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play