«ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿ» ԾՐԱԳՐՈՎ ԱՅՍ ՏԱՐԻ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ<br /> ԿՑՈՒՑԱԲԵՐՎԻ ԵՎՍ 10 ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ<br />


«ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿ» ԾՐԱԳՐՈՎ ԱՅՍ ՏԱՐԻ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
ԿՑՈՒՑԱԲԵՐՎԻ ԵՎՍ 10 ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ

  • 24-09-2007 17:50:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայ օգնության ֆոնդը (ՀՕՖ) «Մաթեւոսյան կրթաթվճար» ծրագրով այս տարի կհոգա սոցիալապես անապահով ընտանիքների եւս 10 ուսանողների ուսման ծախսերը: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեց ՀՕՖ-ի մամուլի քարտուղար Լեւոն Լաճիկյանը, այդ ուսանողներից 3-ը Երեւանից են, 7-ը` մարզերից: Նրանցից 5-ը սովորում են «Տնտեսագիտություն», 2-ը` «Բանասիրական» եւ 1-ական «Իրավագիտություն», «Ինֆորմատիկա», «Միջազգային հարաբերություններ» մասնագիտությունների գծով: Նշենք, որ արդեն 11-րդ տարին է, ինչ նյույորքաբնակ բարերարուհի Անուշ Մաթեւոսյանի ֆինանսավորմամբ Հայաստանում իրականացվում է այս ծրագիրը: Ընդհանուր առմամբ այս տարի ծրագրում ընդգրկվելու հայտ էին ներկայացրել 41 ուսանողներ: Լ.Լաճիկյանը նշեց նաեւ, որ ներկայումս ծրագրի շահառու ուսանողների ընդհանուր թիվը կազմում է 56, որոնք սովորում են ԵՊՀ-ում, Երեւանի պետական տնտեսագիտական եւ Ճարտարագիտական համալսարաններում:
Նոյյան տապան  -   Հասարակություն