ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՏՎԵԼ ԶՎԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ<br /> ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ 2008 Թ.-Ի ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻՆ<br />


ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՏՎԵԼ ԶՎԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ
ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ 2008 Թ.-Ի ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻՆ

  • 23-08-2007 18:00:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Օգոստոսի 23-ի նիստում ՀՀ կառավարությունը հավանություն է տվել զբաղվածության կարգավորման 2008թ.-ի պետական ծրագրի եւ միջոցառումների ցանկի նախագծերին: Ծրագիրը մշակվել է «Բնակչության զբաղվածության եւ գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, ինչպես նաեւ բխում է ՀՀ կառավարության կողմից 2003թ. ընդունված եւ 2004թ. վերանայված Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրում ամրագրված դրույթներից: Ըստ ՀՀ կառավարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին տրամադրած հաղորդագրության, ծրագրի նպատակն է բնակչության լրիվ եւ արդյունավետ զբաղվածության ապահովման պայմանների ստեղծմանն ուղղված միջոցառումների իրականացումը: Ծրագրի համաձայն, զբաղվածության ոլորտի հիմնախնդիրներից են աշխատաշուկայի իրավիճակի վերաբերյալ տվյալների հավաքագրումը, տնտեսության մեջ ընթացող զարգացումներին համապատասխան աշխատուժի մրցունակության բարձրացումը, երիտասարդների զբաղվածության ծավալների մեծացումը, զբաղվածության ծրագրերի նպատակաուղղումը տարածքային զարգացման անհամամասնությունների մեղմմանը, ոլորտին վերաբերող օրենսդրության կատարելագործումը եւ այլն:
Նոյյան տապան  -   Հասարակություն