ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՆԿԱՐԻՉ ԷԴՎԱՐԴ ԻՍԱԲԵԿՅԱՆԸ
20-08-2007 17:30:00 | Հայաստան | Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Օգոստոսի 19-ին
առավոտյան, Աշտարակում կյանքի 93-րդ տարում վախճանվել է Հայաստանի
ժողովրդական նկարիչ, պրոֆեսոր, պետական մրցանակի դափնեկիր, Երեւանի
պատվավոր քաղաքացի Էդվարդ Իսաբեկյանը: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի
թղթակցին հայտնեցին ՀՀ Նկարիչների միությունից, նկարչի
հոգեհանգիստը տեղի կունենա օգոստոսի 21-ին, ժամը 18:00-ին` Երեւանի
Սայաթ Նովա 51, բնակարան 20 հասցեում: Արվեստասեր
հասարակայնությունը նկարչին վերջին հրաժեշտը կտա օգոստոսի 22-ին
Երեւանի կամերային երաժշտության տանը:
Է.Իսաբեկյանը ծնվել է 1914թ.-ին Իգդիրում: 1931թ.-ին ավարտել
է Երեւանի Գեղարդ տեխնիկումը, 1941թ.-ին` Թբիլիսիի Գեղարվեստի
ակադեմիան: 1945-2000թթ.-ին դասավանդել է Երեւանի
Գեղարվեստա-թատերական ինստիտուտում: 1967-86թթ.-ին եղել է
Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն: