ՀՈՒՆԻՍԻ 23-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ<br /> ՎԱԶՔԻ ՕՐԸ<br />


ՀՈՒՆԻՍԻ 23-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ
ՎԱԶՔԻ ՕՐԸ

  • 25-06-2007 18:06:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Տարբեր սեռի եւ տարիքի ավելի քան 1500 վազքասերներ մասնակցեցին ՄՕԿ-ի հովանու ներքո հունիսի 23-ին անցկացված Միջազգային օլիմպիական վազքի օրվան նվիրված միջոցառմանը: ՀԱՕԿ-ը այս անգամ ընդարձակել էր ծրագիրը` ներառելով նաեւ խճուղային հեծանվավազք, անվասայլակավորների վազք եւ առագաստանավային սպորտ: Երեւանի Հանրապետության հրապարակում միջոցառման մասնակիցներին ողջունեց ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանը: Ընթերցվեց ՄՕԿ-ի նախագահ բելգիացի Ժակ Ռոգեի ուղերձը: Վազքարշավն անցավ Ամիրյան փողոց - Մաշտոցի պողոտա - «Հաղթանակի» կամուրջ - «Հրազդան» մարզադաշտ երթուղով: Մեկնարկի ելան հաջորդաբար հեծանվորդները, վազորդները, անվասայլակավորները: «Հրազդան» մարզադաշտի հրապարակում մրցանակակիրներին հանձնվեցին ՀԱՕԿ-ի պատվոգրեր եւ դրամական պարգեւներ, իսկ բոլոր մասնակիցներին` ՄՕԿ-ի հավաստագրեր եւ մարզաշապիկներ: Ամենատարեց մասնակցի համար սահմանված մրցանակները ստացան 71-ամյա Ջեմմա Գալստյանը եւ 87-ամյա Վահե Դանիելյանը:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play