ԱՄՆ-Ն ԵՎ ԵՄ-Ն ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆ 120 ՕՐՈՎ ՀԵՏԱՁԳԵԼ ԿՈՍՈՎՈՅԻ<br /> ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ<br />


ԱՄՆ-Ն ԵՎ ԵՄ-Ն ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆ 120 ՕՐՈՎ ՀԵՏԱՁԳԵԼ ԿՈՍՈՎՈՅԻ
ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ

  • 20-06-2007 21:40:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՆՅՈՒ ՅՈՐՔ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ի եւ Եվրամիության անդամ երկրների պատվիրակությունները կազմել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւի նոր նախագիծ, ըստ որի, առաջարկվում է 4 ամսով հետաձգել Կոսովոյին անկախություն շնորհելու մասին ծրագիրը: Այդ ընթացքում միջոցներ կձեռնարկվեն այս հարցում Ռուսաստանի դժգոհությունը հարթելու համար: Ինչպես տեղեկացնում է «Ռոյթերս» գործակալությունը, ՄԱԿ-ի մի շարք անդամ պետություններ կասկած են հայտնել` կտա արդյոք Մոսկվան իր հավանությունը այդ նախագծին: Բանաձեւի նախագիծը Սերբիայի եւ Կոսովոյի ներկայացուցիչներին ընձեռում է նաեւ լրացուցիչ բանակցությունների հնարավորություն: Նշվում է, որ եթե 120 օրվա ընթացքում բանակցությունները որեւէ արդյունք չտան, ապա մեխանիկորեն ուժի մեջ է մտնելու ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Մարտի Ահտիսաարիի` Կոսովոյին անկախություն շնորհելու ծրագիրը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play