ԱՇԽԱՐՀԻ ՇԱԽՄԱՏԻ ԿԱՆԱՆՑ ԹԻՄԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ<br /> ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԴԵՌԵՎՍ ՄԻԱՎՈՐ ՉԻ ՎԱՍՏԱԿԵԼ<br />


ԱՇԽԱՐՀԻ ՇԱԽՄԱՏԻ ԿԱՆԱՆՑ ԹԻՄԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԴԵՌԵՎՍ ՄԻԱՎՈՐ ՉԻ ՎԱՍՏԱԿԵԼ

  • 22-05-2007 16:14:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Եկատերինբուրգում անցկացվող կանանց շախմատի աշխարհի թիմային առաջնությունում մայիսի 21-ին կայացան 2-րդ փուլի հանդիպումները: Հայաստանի հավաքականը կրկին պարտվեց` այս անգամ Վիետնամի թիմին (1,5:2,5): 4-ական միավոր են վաստակել Չինաստանի, Լեհաստանի, Վրաստանի եւ Ուկրաինայի մարզուհիները: Վիետնամի եւ Ռուսաստանի շախմատիստուհիներն ունեն 2-ական միավոր: Առայժմ միավոր չունեն Հայաստանի, Չեխիայի, Գերմանիայի եւ Բոտսվանայի հավաքականները:
Նոյյան տապան  -   Սպորտ