ՄԱՐՏԻ 23-25-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ «ԻՆՏԵՐՊՐԻՆՏ EXPO-2007»<br /> ԵՐԿՐՈՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ<br />


ՄԱՐՏԻ 23-25-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ «ԻՆՏԵՐՊՐԻՆՏ EXPO-2007»
ԵՐԿՐՈՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ

  • 22-03-2007 15:39:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մարտի 23-25-ին Երեւանում կանցկացվի «Ինտերպրինտ: Պոլիգրաֆիա, գովազդ, դիզայն, փաթեթավորում EXPO-2007» երկրորդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը, որի նպատակն է ներգրավել այդ ոլորտների բարձրակարգ մասնագետներին, ինչպես նաեւ ամրապնդել կապը արտադրողների եւ դիզայն-ստուդիաների միջեւ: Այս մասին «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեց ցուցահանդեսի կազմակերպիչ` «LOGOS EXPO Center»-ի Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ պոլիգրաֆիայի բաժնի ղեկավար Վերոնիկա Ծառուկյանը: Նրա խոսքերով, ՀՀ Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության, Հայաստանի Արդյունաբերողների եւ գործարարների (գործատուների) միության, Հայաստանի Հրատարակիչների ազգային ասոցիացիայի եւ Հայաստանի Գրողների միության պաշտոնական աջակցությամբ անցկացվող ցուցահանդեսին ըստ թեմատիկ բաժինների կներկայացվեն տպագրական եւ հրատարակչական գործունեություն ծավալող, փաթեթավորման արդյունաբերության, գովազդի եւ դիզայնի ոլորտներում ներգրավված ընկերություններ:
Նոյյան տապան  -   Հասարակություն