ՀԱԿ-ի երիտասարդ ակտիվիստի նկատմամբ ոստիկանների<br /> գործողությունները օրինական են,- գտնում է Երեւանի ոստիկանապետը<br />


ՀԱԿ-ի երիտասարդ ակտիվիստի նկատմամբ ոստիկանների
գործողությունները օրինական են,- գտնում է Երեւանի ոստիկանապետը

  • 02-10-2009 17:52:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ոստիկանության Երեւանի վարչության պետ, գեներալ-մայոր Ներսես Նազարյանը օրինական է համարում Հայ Ազգային կոնգրեսի երիստասարդական թեւի ներկայացուցիչ Տիգրան Առաքելյանի նկատմամբ ոստիկանների գործողությունները: Հոկտեմբերի 2-ի ասուլիսում նա նշեց, որ ընդդիմության երիտասարդ ակտիվիստները, այդ թվում Տ.Առաքելյանը երթերի եւ հանրահավաքների ժամանակ չեն ենթարկվում ոստիկանների օրինական պահանջներին, անվայելուչ կեցվածք են դրսեւորում, անձնական վիրավորանքներ հնչեցնում երկրի ղեկավարության հասցեին: Ըստ Ն.Նազարյանի, Տ.Առաքելյանը մի քանի անգամ զգուշացվել էր եւ բերման ենթարկվել ոստիկանություն: Հիշեցնենք, որ Տ.Առաքելյանը հուլիսի 1-ին ընդդիմության հանրահավաքի մասին իրազեկելիս ընդհարվել էր ոստիկանների հետ, ինչի հետեւանքով ստացել վնասվածք գլխի շրջանում: Ներկայումս Տ.Առաքելյանը գտնվում է կալանքի մեջ եւ մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 316 հոդվածի երկրորդ մասով` «Իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելը», եւ 258 հոդվածի երրրորդ մասով` «Խուլիգանություն»:
Նոյյան տապան  -   Հասարակություն