Բացվել է Թաքսիմի մարզական ակումբի Ֆերիգյուղի համալիրը<br />


Բացվել է Թաքսիմի մարզական ակումբի Ֆերիգյուղի համալիրը

  • 18-06-2009 16:50:00   | ԱՄՆ  |  Սպորտ
ՍՏԱՄԲՈՒԼ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Հունիսի 13-ին հանդիսավորությամբ իր դռներն է բացել Թաքսիմի մարզական ակումբի Ֆերիգյուղի համալիրը, որը կրում է Պեշիկթաշի եւ Թաքսիմի մարզական ակումբների նախագահ Սյուլեյման Սեբայի անունը: Ինչպես գրում է «Մարմարա»-ն, բացման արարողությանը ներկա են եղել Շիշլիի քաղաքապետ Մուստաֆա Սարըգյուլը եւ քաղաքապետի տեղակալ Վազգեն Պարընը, Կրթական տնօրեն Աթա Օզերը, Մայր քաղաքապետության փոքրամասնությունների հարցերով խորհրդական Նադյա Թաշելը, Սյուլեյման Սեբան, Թաքսիմի մարզական ակումբի ընտանիքը, մարզական աշխարհի ներկայացուցիչներ եւ համայնքի անդամներ: Թաքսիմի վարչության ատենապետ Կարո Համամջյանը նշել է, որ մարզադաշտը կառուցվել է նախկին աղբանոցի տեղում եւ այսօր արդեն մարզադաշտն ու մարզահամալիրը համապատասխանեցվել են արդիական չափանիշներին: Նա հայտնել է, որ ակումբի տանիքի տակ համախմբված են 400 մարզիկներ, եւ ավելացրել, որ այս տարի կանանց խումբը կմասնակցի լիգայի մրցաշարին: Սկսել է գործել նաեւ պատանիների ֆուտբոլի մարզադպրոցը: Ելույթ են ունեցել նաեւ Կրթական տնօրեն Աթա Օզերը եւ քաղաքապետ Մուստաֆա Սարըգյուլը` կարեւորելով Թաքսիմի մարզական ակումբը զարգացնելու ուղղությամբ տարված աշխատանքը:
Նոյյան տապան  -   Սպորտ