Երեւանում երկօրյա պարապմունքներ կանցկացնի հանդբոլի չեխ<br /> մասնագետ Ֆրանտիշեկ Տաբորսկին<br />


Երեւանում երկօրյա պարապմունքներ կանցկացնի հանդբոլի չեխ
մասնագետ Ֆրանտիշեկ Տաբորսկին

  • 10-04-2009 12:46:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ապրիլի 11-ին այցով Երեւան կժամանի հանդբոլի եվրոպական ֆեդերացիայի մեթոդական զարգացման հանձնաժողովի նախագահ Ֆրանտիշեկ Տաբորսկին: Չեխ մասնագետը տեսական եւ գործնական երկօրյա պարապմունքներ կանցկացնի Երեւանի, Գյումրիի, Վանաձորի, Ալավերդու, Ստեփանավանի, Գավառի եւ Արցախի հանդբոլի 37 մարզիչ-մանկավարժների հետ: Պարապմունքները կանցկացվեն մարզաձեւի եվրոպական եւ հայկական ֆեդերացիաների փոխհամարգործակցության պայմանագրի շրջանակներում:
Նոյյան տապան  -   Սպորտ