Վազգեն Սարգսյանի ծննդյան 50-ամյակի առթիվ անցկացվեցին<br /> մարզական միջոցառումներ<br />


Վազգեն Սարգսյանի ծննդյան 50-ամյակի առթիվ անցկացվեցին
մարզական միջոցառումներ

  • 05-03-2009 16:42:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Սպարապետ Վազգեն Սարգսյանի 50-ամյակի կապակցությամբ մարզական միջոցառումներ անցկացվեցին Երեւանում: Մարտի 5-ին արցախյան ազատամարտում զոհված Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի շրջանավարտների հիշատակը հավերժացնող կոթողին ծաղկեպսակ դրեց բուհի պրոֆեսորադասախոսական կազմը եւ ուսանողությունը: Նույն բուհն է 1979 թվականին ավարտել Վազգեն Սարգսյանը` ստանալով ֆուտբոլի մարզիչ-մանկավարժի որակավորում: Սպարապետի հիշատակը հավերժացրին նաեւ ծանրամարտի եւ ֆուտբոլի հանրապետական պատանեկան մրցաշարերի մասնակիցները:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play