«ՀԱՅՓՈՍՏ»-Ի ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ՍՏԱՆՁՆՈՂ «ՀԱՅՓՈՍ ԹՐԱՍՏ»-Ը
ՀՈԼԱՆԴԱԿԱՆ ING-ԻՆ ՉԻ ՊԱՏԿԱՆՈՒՄ
20-10-2006 18:00:00 | Հայաստան | Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Հայփոստ Թրաստ» ԲԲԸ-ն,
որն առաջիկայում 5 տարով կստանձնի «Հայփոստ» ընկերության
կառավարումը, պատկանում է ոչ թե հոլանդական ING ընկերությանը,
ինչպես օրերս հայտարարել էր ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար
Անդրանիկ Մանուկյանը, այլ «Փոստֆայնենս» միջազգային ներդրումային
ընկերությանը: Այս մասին «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնի դարձավ
հավաստի աղբյուրից: Ըստ նույն աղբյուրի, «Հայփոստ»-ի
հավատարմագրային կառավարման նախապատրաստական գործընթացն
իրականացվել է ING-ի խորհրդատվությամբ:
«ՆՏ»-ի թղթակցին չհաջողվեց պաշտոնական պարզաբանում ստանալ,
քանի որ ՀՀ Տրանսպորտի եւ կապի նախարարության հասարակայնության հետ
կապերի բաժին կատարած հեռախոսազանգերին միշտ ինքնապատասխանիչն է
արձագանքում: