ԻՍՐԱՅԵԼՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԲԺԻՇԿՆԵՐԻՆ ԿԱՍԿԱԾՈՒՄ ԵՆ ՀԱԶԱՐԱՎՈՐ<br /> ԱՆՕԳՆԱԿԱՆ ԾԵՐԵՐԻ ՎՐԱ ՓՈՐՁԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԵՋ<br />


ԻՍՐԱՅԵԼՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԲԺԻՇԿՆԵՐԻՆ ԿԱՍԿԱԾՈՒՄ ԵՆ ՀԱԶԱՐԱՎՈՐ
ԱՆՕԳՆԱԿԱՆ ԾԵՐԵՐԻ ՎՐԱ ՓՈՐՁԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԵՋ

  • 10-10-2006 20:20:00   | Իսլանդիա  |  Միջազգային
ԹԵԼ ԱՎԻՎ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Իսրայելում իրականացվում է «Կապլան» հիվանդանոցի եւ «Հերցֆելդ» գերիատրիկ կենտրոնի բժիշկների գործունեության հետաքննություն, որոնք կասկածվում են մարդկանց վրա անօրինական փորձեր անցկացնելու մեջ, որոնք մի շարք դեպքերում հանգեցրել են պացիենտների մահվան կամ էական վնաս հասցրել նրանց առողջությանը: «Հաարեց» թերթի տվյալներով, փորձերի արդյունքում, որոնք բժիշկներն իրականացրել են պացիենտների վրա մի քանի տարի շարունակ, վախճանվել է առնվազն 12 մարդ: Ինչպես հաղորդվել է ավելի վաղ, իսրայելական ոստիկանության խարդախության դեմ պայքարի բաժինը երկուշաբթի ձերբակալել է չորս բժիշկների, որոնք աշխատում են «Կապլան» հիվանդանոցում եւ «Հերցֆելդ» կենտրոնում: Դոկտոր Շմուել Լեւին, որը տնօրինում է գերիատրիկ բաժանմունքների համակարգը «Կապլան» հիվանդանոցում (Ռեխովոտ) եւ «Հերցֆելդ» գերիատրիկ կենտրոնում, «Հերցֆելդ» կենտրոնի բաժանմունքի վարիչ դոկտոր Նադյա Կագանսկայան եւ դոկտոր Ալյոնա Սմիռնովան, որն անցյալում օրդինատուրա է անցել «Հերցֆելդում», կասկածվում են բժշկական չարտոնված փորձարկումներ իրականացնելու մեջ, որոնց զոհ են դարձել հազարավոր զառամյալ պացիենտներ, գրում է «Մաարիվ» թերթը: Ոստիկանությունը կասկածում է, որ փորձերը պացիենտների վրա կատարվել են առանց վիրահատվողների գիտության: Դրանից բացի, բժիշկներին մեղսագրվում է ծանրացուցիչ հանգամանքներում անպաշտպան ծերերի ծանակման մեղք, անփութություն, որ հանգեցրել է մահվան, վստահության խաբեություն, փաստաթղթերի կեղծում եւ քննության աշխատանքին խանգարելու փորձ: Նախաքննությունը նաեւ կասկածներ ունի, որ որոշ փորձեր կատարվել են ոչ գիտական նպատակով, այլ բացառապես անձնական նկրտումներից ելնելով, որպեսզի բժիշկներին թույլատրվի մեծացնել գիտական հրապարակումների թիվը եւ արագացվի առաջխաղացումը պաշտոնեական սանդուղքով:
Նոյյան տապան  -   Միջազգային