ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11-13-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ «ՄԱՐԴՈՒ<br /> ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ» ԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԲԺՇԿԱԿԱՆ 5-ՐԴ ԿՈՆԳՐԵՍԸ<br />


ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11-13-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ «ՄԱՐԴՈՒ
ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ» ԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԲԺՇԿԱԿԱՆ 5-ՐԴ ԿՈՆԳՐԵՍԸ

  • 06-10-2006 14:18:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Առողջապահության նախարարության եւ առողջապահության հիմնահարցերով զբաղվող մի շարք կազմակերպությունների նախաձեռնությամբ հոկտեմբերի 11-13-ը Առողջապահության ազգային ինստիտուտում կանցկացվի «Մարդու առողջությունը» ազգային գիտաբժշկական 5-րդ կոնգրեսը: Այս մասին «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեց կոնգրեսի կազմկոմիտեի նախագահ Դավիթ Պետրոսյանը: Նա նշեց, որ կոնգրեսում կներկայացվեն 40 գիտական աշխատանքներ: Դ.Պետրոսյանը հայտնեց նաեւ, որ Առողջապահության ազգային ինստիտուտում կոնգրեսի օրերին կգործի նաեւ միջազգային ցուցահանդես, որին կմասնակցեն հայրենական եւ արտասահմանյան դեղագործական, բուժտեխնիկա արտադրող, բժշկական ծառայություններ մատուցող մոտ 15 ձեռնարկություններ: Դ.Պետրոսյանը նշեց, որ կոնգրեսի բացման օրը տեղի կունենա նաեւ Անահիտ Չիբուխչյանի` Արցախյան պատերազմին մասնակցած բժիշկների մասին պատմող, «Արարման 6-րդ օրը» փաստավավերագրական գրքի շնորհանդեսը: Շնորհանդեսին կհաջորդի գրքի հերոս 107 բժիշկներին ՀՀ Առողջապահության նախարարության պատվոգրերի հանձնման հանդիսավոր արարողությունը:
Նոյյան տապան  -   Հասարակություն