ՎՐԱՍՏԱՆԻ ԿԸՀ. ԺԱՄԸ 17:00-Ի ՏՎՅԱԼՆԵՐՈՎ ԹԲԻԼԻՍԻՈՒՄ ՔՎԵԱՐԿԵԼ Է<br /> ԸՆՏՐՈՂՆԵՐԻ 28,81%-Ը<br />


ՎՐԱՍՏԱՆԻ ԿԸՀ. ԺԱՄԸ 17:00-Ի ՏՎՅԱԼՆԵՐՈՎ ԹԲԻԼԻՍԻՈՒՄ ՔՎԵԱՐԿԵԼ Է
ԸՆՏՐՈՂՆԵՐԻ 28,81%-Ը

  • 05-10-2006 20:37:00   | Վրաստան  |  Միջազգային
ԹԲԻԼԻՍԻ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Վրաստանի ԿԸՀ ժամը 17:00-ի տվյալների համաձայն, Թբիլիսիում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցել է 256 հազար 698 ընտրող, կամ մայրաքաղաքի գրանցված ընտրողների թվի 28,81%-ը: Թբիլիսիում գրանցված ընտրողների ընդհանուր թիվը կազմում է 891 հազար 150 մարդ: Ինչպես հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը, ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների ամենամեծ ակտիվությունը, ԿԸՀ տվյալներով, արձանագրվել է Կրծանիսի շրջանում: Նրան հաջորդում են Դիդուբիի եւ Վաքիի շրջանները: Ընտրողների ամենափոքր ակտիվություն նույն ժամի դրությամբ արձանագրվել է Սամգորիի շրջանում, որտեղ քվեարկել է 35 հազար 269 ընտրող կամ գրանցված ընտրողների ընդհանուր թվի 26,89%-ը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play