ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԸ ԽՈՐՀՈՒՐԴ ՉԻ ՏԱԼԻՍ ՍԱԴՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՇԱՆՏԱԺԻ<br /> ԼԵԶՎՈՎ ԽՈՍԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ<br />


ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԸ ԽՈՐՀՈՒՐԴ ՉԻ ՏԱԼԻՍ ՍԱԴՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՇԱՆՏԱԺԻ
ԼԵԶՎՈՎ ԽՈՍԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ

  • 04-10-2006 19:00:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՎԱ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ռուսաստանը խորհուրդ չի տալիս իր հետ խոսել սադրանքների եւ շանտաժի լեզվով,- Պետդումայի խմբակցությունների առաջնորդների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Ռուսական պետության ղեկավարը շնորհակալություն է հայտնել պատգամավորներին գործադիր իշխանության գործողություններին աջակցության համար, որոնք ուղղված են ռուսաստանյան քաղաքացիների իրավունքների, կյանքի եւ արժանապատվության պաշտպանությանը արտասահմանում: Վ.Պուտինը պարզաբանել է, որ իր այդ խոսքերը վերաբերում են Վրաստանին: Վ.Պուտինն ընդգծել է նաեւ, որ Ռուսաստանի էկոնոմիկան կմնա բաց եւ թափանցիկ, սակայն միեւնույն ժամանակ անհրաժեշտ է ուշադրությամբ նայել միգրացիոն օրենսդրությանը, որ արտասահմանցիներին տրամադրում է աշխատանքային եւ առեւտրական գործունեության իրավունք,- հաղորդում են ռուսական լրատվամիջոցները:
Նոյյան տապան  -   Միջազգային